ՄԱՅԻՍԻ 4-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ 3 մայիսի 2005 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Հայաստան է ժամանելու Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Տալվիտիեն, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում են Հ.Տալվիտիեի հանդիպումները ՀՀ նախագահի, Հայաստանի խորհրդարանի խոսնակի, ՀՀ ԱԳ նախարարի, ինչպես նաեւ Հայաստանում ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանների, Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատարի եւ որոշ հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: ԵՄ հատուկ ներկայացուցիչը կմեկնի Հայաստանից մայիսի 6-ին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |