ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՆԴԿԱՍՏԱՆ. ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 3 մայիսի 2005 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը նշել է Հայաստանի տնտեսությունում ներդրումներ կատարելու առավելությունները` ընդգծելով, մասնավորապես, որ դրան նպաստում է տնտեսության կայուն զարգացումը, օրենսդրական դաշտը, արհեստավարժ աշխատուժի առկայությունը, ինչպես նաեւ տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների իրականացման գործընթացում ՀՀ կառավարության ակտիվ ներգրավվածությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս մասին Աշոտ Քոչարյանը հայտարարել է Մումբա քաղաքում անցկացված հնդկական արտահանող կազմակերպությունների ֆեդերացիայի կազմակերպած ինտերակտիվ նիստում` նվիրված Հնդկաստանի եւ ԱՊՀ երկրների առեւտրական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցերին: Նիստի ընթացքում Հայաստանի դեսպանը ներկաներին հանգամանորեն ծանոթացրել է Հայաստանի տնտեսական զարգացումներին, ներդրումային քաղաքականությանը, օրենսդրական դաշտին, զբոսաշրջության զարգացման հնարավորություններին, Հայաստանի եւ Հնդկաստանի առեւտրատնտեսական զարգացման ներուժին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |