«Հրապարակ». Սերժ Սարգսյանը դեմ է խորհրդարանական կառավարմանն անցնելուն![]() 9 նոյեմբերի 2012 - 09:42 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը, հղում անելով իր ՀՀԿ-ական աղբյուրներին, գրում է, որ Սերժ Սարգսյանը դեմ է արտահայտվել ԲՀԿ առաջարկին: «Նախագահը գտնում է, որ ԱՊՀ, առավել ևս՝ Հարավային Կովկասի երկրների համար դեռ վաղ է խորհրդարանական կառավարմանն անցնելը։ Նման առաջարկ նրան արվել է դեռ 2008-ին՝ սեփական թիմակիցների կողմից, ելնելով Վրաստանի փորձից։ Այդ ժամանակ ևս նա կտրուկ մերժել է այդ մոտեցումը՝ ասելով, որ դա երկար տարիների աշխատանք և փոփոխությունների հենք է պահանջում։ Ինչ վերաբերում է սահմանադրական մյուս փոփոխությանը, որով նոր փոխվարչապետների պաշտոններ են սահմանվում, ապա՝ դա այլ բան է. պահանջում է Սահմանադրության ընդամենը մեկ տողի փոփոխություն, ուստի իշխանությունը պատրաստ է գնալ դրան»- գրում է թերթը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |