«Ժողովուրդ». Ինչու՞ Սյունիքի մարզպետը ներկա չէր Մեղրու ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությանը![]() 9 նոյեմբերի 2012 - 09:43 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ն իր այսօրվա համարում գրում է.«Երեկ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել Էր Սյունիքի մարզ։ Նա ներկա է գտնվել Մեղրու հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը։ Նշենք, որ հիդրոէլեկտրակայանը կառուցվելու է սահմանային Արաքս գետի վրա։ Հետաքրքիրն այն է, որ Հանրապետական կուսակցության առաջնորդին մարզում դիմավորել է միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը։ Սյունիքի մարզպետ ՀՀԿ-ական Սուրեն Խաչատրյանը բացակայել է։ Թե ինչն է եղել նրա բացակայության պատճառը, թերթը փորձել է պարզել հենց Սուրեն Խաչատրյանից.«Սակայն նա, ավանդույթի համաձայն, չպատասխանեց հեռախոսազանգերին։ Իսկ խոսնակն էլ Հայաստանում չէր»,-գրում է «Ժողովուրդ»-ը ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |