Լևոն Արոնյանը London Chess Classic-ի առաջին տուրում կխաղա Հիկարու Նակամուրայի հետ

Լևոն Արոնյանը London Chess Classic-ի առաջին տուրում կխաղա Հիկարու Նակամուրայի հետ

PanARMENIAN.Net - London Chess Classic գերմրցաշարի կազմակերպիչներն արդեն անցկացրել են վիճակահանություն: Մրցաշարը տեղի կունենա Լոնդոնում դեկտեմբերի 1-10-ը: Մասնակիցներն արդեն կարող են պատրաստվել յուրաքանչյուր կոնկրետ պարտիային. հայտնի է, թե ով ում հետ կխաղա և ինչ գույնի խաղաքարերով:

Առաջին տուրում կխաղան Լյուկ Մակշեյն (Անգլիա) - Մագնուս Կառլսեն (Նորվեգիա), Լևոն Արոնյան (Հայաստան)- Հիկարու Նակամուրա (Ճապոնիա), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)- Յուդիթ Պոլգար (Հունգարիա), Գավեյն Ջոնս (Անգլիա)- Մայլք Ադամս (ԱՄՆ) զույգերը:

Երկրորդ տարին շարունակ մրցաշարում հանդես կգան 9 մասնակիցներ, նշանակում է, որ յուրաքանչյուր տուրում ինչ-որ մեկն ազատ կլինի և կզբաղվի խաղը մեկնաբանելով: Մեկնարկային փուլում պարտիան կմեկնաբանի Վիշվանաթան Անանդը, ով բաց կթողնի այդ տուրը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---