Նաիրա Զոհրաբյանը հերքում է. ԲՀԿ-ն Կարեն Կարապետյանին ոչինչ չի առաջարկել![]() 9 նոյեմբերի 2012 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ-ն «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանի հետ որևէ բանակցություն չի վարել և չի առաջարկել նրան դառնալ նախագահի թեկնածու կամ ստանձնել վարչապետի պաշտոնը: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հերքեց այս մասին մամուլում տարածված լուրերը: «Պաշտոնապես հայտարարվել է, թե ինչու էր Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում: «Տարվա մարդ» մրցանակը ստանալուց հետո նա երեկ ժամանել է Հայաստան: Իսկ մնացածը կատարյալ անհեթեթություն է և հերթական ապատեղեկատվությունը»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք՝ «Հրապարակ» օրաթերթը գրել է, որ իրենց տեղեկություններով, Մոսկվայում գտնվող ԲՀԿ-ական էլիտան փորձում է համոզել «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանին՝ համաձայնել դառնալ նախագահի թեկնածու կամ ստանձնել վարչապետի պաշտոնը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |