Հայաստանի բռնցքամարտի մինչև 23տ հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը![]() 9 նոյեմբերի 2012 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-19-ը Կալինինգրադում կկայանա Եվրոպայի բռնցքամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունը: Առաջնությունում հանդես կգա նաև Հայաստանի հավաքականը մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ: Հավաքականն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: «Մինչև 23 տ. բռնցքամարտի առաջնություն տեղի կունենա առաջին անգամ: Մեր թիմը հանդես կգա 7-8 բռնցքամարտիկներով: Կարող եմ ասել, որ տղաները մեդալներ նվաճելու շանսեր ունեն»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Աղամալյանը: Այժմ հավաքին մասնակցում է 12 մարզիկներ: Գլխավոր մարզչի խոսքով, վերջնական կազմն ավելի ուշ կհրապարակվի. «Մեր վերջին հավաքը տեղի կունենա Աբովյանում, իսկ արդեն դեկտեմբերի 4-ին կմեկնենք Կալինինգրադ»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |