Երիտասարդ շուկայագետները Տիգրան Դավթյանին են ներկայացրել իրենց կրեատիվ գաղափարները

Երիտասարդ շուկայագետները Տիգրան Դավթյանին են ներկայացրել իրենց կրեատիվ գաղափարները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ընդունել է «Սալվադոր ֆեստ» մրցույթի հաղթողներին, որն առաջին անգամ անց է կացվել ընթացիկ տարվա հոկտեմբերին:

Համաժողովի նպատակն էր հայտնաբերել երիտասարդ ու նախաձեռնող մասնագետների, որոնք հետաքրքիր առաջարկներ ունեն հասարակական կապերի ու բիզնեսի ոլորտում: Համաժողովին մասնակցել են հայկական բուհերի մարքեթինգային բաժանմունքների ուսանողներն ու երիտասարդ մասնագետները: Մրցույթի ավարտին պրոֆեսիոնալ ժյուրին, որի կազմում առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ էին, ընտրեց 10 հաղթողների:

Նախաձեռնող երիտասարդները նախարարին են ներկայացրել իրենց նորարարական գաղափարները, որոնք վերաբերում են տնտեսության տարբեր ոլորտներին:

Ուսանողները պատրաստ են աշխատել և ներկայացնել իրենց կրեատիվ մտքերը, եթե նախարարությունն աջակցի և աշխատանքի գործուղի նրանց երկրի տնտեսության առաջատար ոլորտներում: Ուսանողուհիներից մեկն առաջարկել է բանկային համակարգ ներմուծել մի սարք, որը կմանրի կամ կխոշորացնի կանխիկ դրամը, էիկարնի վրա ցույց կտա արտարժույթի փոխարժեքը, քաղաքի քարտեզն ու մշակութային իրադարձությունների ցուցակը, ինչպես նաև այլ տեղեկատվություն:

Իր հերթին Տիգրան Դավթյանը նշել է, որ Հայաստանի տնտեսության համար բոլոր ոլորտներն են առաջնային և նոր մոտցեումների կարիք ունեն: Նա կարևորեց այն հանգամանքը, որ ցանկացած նորարարական նախագիծ հաջողություն կունենա միայն արդյունավետ կառավարման դեպքում:

Ինչ վերաբերում է կանխիկ դրամը մանրելու և խոշորացնելու գաղափարին, ապա նախարարը նշել է, որ երկրում իրականցվում է անկանխիկ հաշվարկների ռազմավարություն: «Հազիվ թե ԿԲ-ն ուրախ լինի, եթե բնակչության կյանքը բարդանա կանխիկ դրամի օգտագործմամբ»,-ասել է նա՝ հավելելով, որ բանկոմատներում կարելի է ներմուծել գործառույթ, որը թույլ կտա պահանջել անհրաժեշտ թղթադրամը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---