Կիևում կայացել է «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը![]() 9 նոյեմբերի 2012 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին Կիևում կայացել է «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը, հաղորդում է Analitika.at ua-ն: Ֆիլմի ստեղծմամբ զբաղվել են Հայաստանն ու Ֆրանսիան: Նկարահանումներն անցկացվել են աշխարհի 4 երկրներում`Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Արևմտյան Հայաստանի Աղթամար կղզում: Ցուցադրությանն աջակցել է Կիևի հայկական համայնքը: Ֆիլմի ռեժիսորն է Արտակ Իգիթյանը, ով աշխատում է Ֆրանսիայում: Ֆիլմում նկարահանվել է Ժան-Պյեռ Նշանյանը ԱՄՆ-ից, Արեն Վաթյանը Ռուսաստանից, Արևիկ Մարտիրոսյանը Ֆրանսիայից, Կարեն Ջանգիրյանը Հայաստանից: Ֆիլմում նկարահանվել է նաև Գյունիշի Զանը` առաջին թուրք դերասանուհին, ով նկարահանվել է հայկական ֆիլմում: «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը մրցանակ է ստացել սեպտեմբերի 1-17-ը Ղրիմում անցկացվող Սևաստոպոլի Երկրորդ Միջազգային կինոփառատոնում` լավագույն լիամետրաժ ֆիլմ մանվանակարգում: Ֆիլմն առաջին օրվանից ժյուրիի ֆավորիտներից է դարձել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |