Հովհաննես Մարգարյան. ԲՀԿ-ի առաջարկը և՛ ժամանակավրեպ է, և՛ պահանջում է ժամանակ![]() 9 նոյեմբերի 2012 - 14:24 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ-ի առաջարկը և՛ ժամանակավրեպ է, և՛ պահանջում է ժամանակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի քաղաքական խորհրդակցություններ սկսելու վերաբերյալ հայտարարությանը: «Մենք կարծում ենք, որ կան գործընթացներ, որոնք փուլ առ փուլ պետք է իրականացվեն»,- նշեց պատգամավորն ու հավելեց, որ մինչ այս՝ կառավարման հետ կապված սահմանադրական փոփոխությունները եղել են մաս-մաս, օրինակ բերելով համամասնական և մեծամասնական ընտրակարգերի հարաբերակցության փոփոխությունը: Նա նշեց նաև, որ սովորաբար նախագահներն իրենց ծրագրերն իրականացնում են կառավարման երկրորդ ժամանակաշրջանում և պետք է նախագահին հնարավորություն տալ, որպեսզի իր ծրագիրը կյանքի կոչի: ՕԵԿ-ը ԲՀԿ-ից քաղաքական խորհրդակցություններին մասնակցելու պաշտոնական հրավեր դեռ չի ստացել, ստանալուն պես կքննարկեն կուսակցությունում՝ նկատեց բանախոսը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲՀԿ-ն հայտարարություն էր տարածել, որոմ առաջարկում էր բոլոր քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսել՝ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի և կատավարման խորհրդարանական համակարգի անցման գաղափարի շուրջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |