ԳԴՀ դեսպան. Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների բարձր մակարդակը խոստումնալից է![]() 9 նոյեմբերի 2012 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ։ Շնորհավորելով նորանշանակ դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հայ–գերմանական հարաբերությունները և կարևորել երկու երկրների դեսպանությունների դերը այս հարցում։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Քաղաքային զարգացման համագործակցություն» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանը համագործակցում է Գերմանիայի Համբուրգ և Հալլե Զալլե քաղաքների հետ։ «Կարծում եմ՝ փոխգործակցության հեռանկարներ կան ինչպես համայնքային զարգացման, այնպես էլ կրթամշակութային, փորձի փոխանակման և շատ այլ ոլորտներում։ Ակնկալում ենք նաև Ձեր գործուն աջակցությունը՝ առկա համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու և ավելի ամրապնդելու հարցում»,– նշել է Երևանի քաղաքապետը։ Դեսպան Ռայներ Մորելը ևս ցանկություն է հայտնել համագործակցությունը տեսնել ավելի ընդգրկուն։ «Նկատենք նաև, որ Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը խոստումնալից է և բազմակողմ ոլորտներ է ներառում: Քաղաքների միջև գործընկերությունը շատ արդյունավետ ձևաչափ է»,– նշել է Ռայներ Մորելը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել և ընդառաջել բոլոր այն ծրագրերին, որոնք կնպաստեն Երևանի և Գերմանիայի քաղաքների միջև երկկողմ կապերի ընդլայնմանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |