ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունում տեղեկություն չունեն սպանված ադրբեջանցի զինվորի մասին: Ինչպես PanARMENIAN.Net գործակալության թղթակցին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության լրատվության եւ պրոպագանդայի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը, մայիսի 2-ին ադրբեջանական կողմը Տերտերի շրջանում ինքնաձիգ հրացաններից եւ հրանոթներից հերթական անգամ գնդակոծել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերը: Նրա խոսքերով` գնդակոծման նպատակն է եղել խարխլել ղարաբաղյան բանակի դիրքերի անվտանգությունը: «Մենք ստիպված ենք եղել պատասխան կրակ բացել, որպեսզի հանգստացնեինք թշնամուն»,- նշել է Սենոր Հասրաթյանը: Հիշեցնենք, որ նախօրերին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել իբրեւ թե ղարաբաղյան կողմից կրակահերթի արդյունքում զոհված Թալեհ Գյուլհանօղլու Նուրիեւի մասին, որը ծառայելիս է եղել Տերտերի շրջանի զորամասերից մեկում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---