Գևորգ Ղազարյան. Հուսով եմ, որ առաջիկա խաղերում մենք կշտկենք մեր թերությունները![]() 9 նոյեմբերի 2012 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Մետալուրգի» հարձակվող Գևորգ Ղազարյանը պատմել է այն մասին, թե ինչպես է թիմն արձագանքել առաջնության վերջին խաղերին և ինչ կարելի է ակնկալել առաջիկա դերբիից «Շախտյորի» հետ Ուկրաինայի առաջնությունում, որը տեղի կունենա նոյեմբերի 11-ին: «Վերջին երեք խաղերում մենք չենք հաղթել և վաստակել ենք ընդամենը 2 միավոր: Գտնում եմ, որ մենք շատ սխալներ ենք թույլ տվել ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման մեջ: Նման վրիպումներ չի կարելի թույլ տալ պրեմիեր լիգայում: Հուսով եմ, որ առաջիկա խաղերում մենք կշտկենք մեր թերությունները»,-ասել է Գևորգ Ղազարյանը, փոխանցում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը խոստովանել է, որ «Մետալուրգում» պակասում է մրցակցությունը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |