Գալյա Նովենցի մասին ֆիլմի աշխատանքները կավարտվեն մյուս տարվա ապրիլին![]() 9 նոյեմբերի 2012 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Դերասանուհի Գալյա Նովենցի մասին ֆիլմի աշխատանքները կավարտվեն մյուս տարվա ապրիլին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց ֆիլմի հեղինակ, «ՀայART» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը: «Ֆիլմը նախատեսվում էր ավարտել մինչև տարեվերջ, սակայն վերջնական արդյունքը դեռևս պատրաստ չէ»,- նշեց նա: Ռիտա Շառոյանը Գալյա Նովենցի մասին ֆիլմը սկսել է նկարահանել գարնանը, երբ դերասանուհին կրկին Երևանում էր, հասցրել է հանդիպել և վերջին անգամ զրուցել նրա հետ: Կինոժապավենը հենց այդ հանդիպման և այլ արխիվային նյութերի հիման վրա է պատրաստվել: Ֆիլմը «Խոսիր ինձ հետ» ֆիլմաշարի հերթական կարճամետրաժ ժապավենն է, որոնք պատրաստում է «ՀայART» մշակութային կենտրոնը: «Խոսիր ինձ հետ» ֆիլմաշարի մաս են կազմում նաև Հրանտ Մաթևոսյանի, Հովհաննես Չեքիջյանի և այլ մեծերի մասին ավելի քան 7 ֆիլմերը, ինչպես նաև «Արմեն Ջիգարխանյան» ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ այս տարվա հոկտեմբերի 3-ին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |