Իրանում երկու օրում մահապատժի է ենթարկվել 23 մարդ![]() 9 նոյեմբերի 2012 - 21:20 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին Իրանի Շիրազ քաղաքում մահապատժի են ենթարկվել յոթ, իսկ Մեշհեդում՝ մեկ հոգի: Շիրազում ձերբակալված 7 անձանցից ընդհանուր առմամբ առգրավվել է 148,8 կգ օփիում և ավելի քան 51 կգ հերոին: Տեղի դատարանը մահապատժի է ենթարկել 8 բանտարկյալներին, որոնք մեղադրվում են թմրանյութերի մաքսանենգության մեջ: 5 բանտարկյալները մահապատժի են ենթարկվել Շիրազի բնակիչների աչքի առաջ, երկուսը՝ Ադիլաբադ բանտում, մեկը՝ Մեշհեդի բանտում: Իրանի մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստների գործակալության տարածած հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 7-ին և 8-ին Իրանում մահապատժի է ենթարկվել 23 մարդ, հաղորդում է Vesti.az-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |