Բաքուն առաջարկում է Անկարային իր զինվորներին քրդերի դեմ պայքարում, որպեսզի հետո թուրքերն օգնեն ԼՂ պատերազմո՞ւմ![]() 9 նոյեմբերի 2012 - 21:29 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ազգային վերածնունդի շարժում կուսակցության ղեկավար, Միլի մեջլիսի պատգամավոր Ֆարաջ Գուլիևն առաջարկել է Թուրքիային իր երկրի օօգնությունն ահաբեկիչների դեմ պայքարում: Anadolu գործակալության թղթակցի հետ զրույցում խորհրդարանականը մեկնաբանել է թուրք-ադրբեջանական հարաբերությունները, քաղաքական և տնտեսական հանմագործակցության զարգացումը և նշել, որ ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլ նաև թուրքական աշխարհի բոլոր երկրները «պետք է ամրապնդեն միմյանց հետ կապերը՝ տնտեսական համագործակցությունից անցնելով ռազմաքաղաքական համագործակցության»: «Ինչո՞ւ ՔԱԿ-ի դեմ չպայքարենք միասին: Ապագայում թուրք զինվորները կարող են մասնակցել Ղարաբաղի հետ պատերազմին»,- հայտարարել է կուսակցության առաջնորդը: Այսօր եկել է Թուրքիայի և թուրքական աշխարհի այլ երկրների հետ քաղաքական, տնտեսական և ռազմական Եվրասիական դաշինք ստեղծելու ժամանակը, կարծում է պատգամավորը, հաղորդում է Aze.az-ը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |