Վանես Մարտիրոսյան. Այս պահին ես չեմ մտածում իմ ապագայի մասին, ես մտածում եմ իմ ողերի ու Լարայի ծնոտի մասին![]() 10 նոյեմբերի 2012 - 11:19 AMT PanARMENIAN.Net - WBC նախագահ Խոսե Սուլեյմանը հայտարարել է, որ հաջորդ մենամարտը Սաուլ Ալվարեսը պետք է անցկացնի Վանես Մարտիրոսյան-Էրիսլենդի Լարա զույգի հաղթողի հետ, ինչը, կարծես, այնքան էլ չտպավորեց Մարտիրոսյանին: «Այս պահին ես չեմ մտածում իմ ապագայի մասին, ես մտածում եմ իմ ողերի ու Լարայի ծնոտի մասին: Կարծում եմ, որ ես ու Լարան լավագույն մարտիկներն ենք դիվիզիոնում և ոչ ոք չի ցանկանում հանդիպել մեզ հետ: Ալվարեսը՞: Չեմ կարծում, որ նա մարտիկ է, ինչպես սովորաբար լինում են մեքսիկացիները: Նա չի մենամարտում իր քաշային կարգում լավագույնների հետ, նա հաճախ կռվում է ավելի թեթև մարտիկների հետ, խնայում է իրեն: Ես հարգում եմ մեքսիկացի բռնցքամարտիկներին, սակայն Ալվարեսը լավագույնների հետ արժանի մենամարտեր չի անցկացնում»,-մեջբերում է Մարտիրոսյանի խոսքը boxingscene.com.-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |