Բալասանյանի մամուլի խոսնակը հերքում է. Վարդան Ղուկասյանի աշխատասենյակում «ժուչոկ» չի հայտնաբերվել![]() 10 նոյեմբերի 2012 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աշխատասենյակում «ժուչոկ» չի հայտնաբերվել: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հերքեց այս մասին մամուլում տարածված լուրերը: «Երբ որևէ դեպք է արձանագրվում, ու լրագրողները հարցնում են՝ եղել է, թե՞ ոչ, ես անկեղծ պատասխանում եմ: «Ժուչոկների» հետ կապված նման բան չի եղել: Ընդամենը եղել է վերանորոգում»,- ասաց Զոհրապ Եգանյանը: Հիշեցնենք՝ այսօր «Առավոտ» օրաթերթը գրել էր, թե ԲՀԿ-ական իրենց աղբյուրների պնդմամբ՝ օրեր առաջ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնասենյակի պատերը քանդուքարափ արած Սամվել Բալասանյանի ջանքերը ապարդյուն չեն անցել, նա այնտեղից 6 «ժուչոկ» է հայտնաբերել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |