Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ![]() 10 նոյեմբերի 2012 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին կայացավ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի հանդիպումը: Նախարար Նալբանդյանը շնորհավորեց ԼՂՀ նախարարին պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ: Նախարարները մանրամասն քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները: Հանդիպմանը երկուստեք կարևորվեց ՀՀ և ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության խորացումը, քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը: ՀՀ ԱԳ նախարարն Արցախի իր պաշտոնակցի հետ մտքեր փոխանակեց տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ: Հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարարի անունից տեղի ունեցավ ընդունելություն` ԼՂՀ արտգործնախարարի պատվին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, որի ընթացքում Կարեն Միրզոյանին հանձնվեց ՀՀ արտգործնախարարության պատվո հուշամեդալը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |