Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները կարող են դերային մոդել դառնալ Մերձավոր Արևելքի երկրների համար

Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները կարող են դերային մոդել դառնալ Մերձավոր Արևելքի երկրների համար

PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանի և Երևանի միջև կապերի ընդլայնումը կնպաստի տարածաշրջանի երկրների միջև կոնվերգենցիայի գործընթացի ամրապնդմանը: Լարինջանին այդ հայտարարությունը կատարել է կիրակի օրը Թեհրանում Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ:

Նա նաև կարևորել է երկու երկրների դատական մարմինների միջև համագործակցությունը:

Լարիջանին Իրանի և Հայաստանի արդարադատության նախարարների միջև իրավական օգնության և հանցագործներին հանձնելու ոլորտում ստորագրված երկու համաձայնագրերն անվանել է արդյունավետ քայլեր, որոնք ուղղված են երկրների միջև հետագա համագործակցության ամրապնդմանը, հաղորդում է IRNA-ն:

Իր հերթին Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ Թեհրանի և Երևանի միջև երկկողմ հարաբերությունները պետք է դիտարկվեն որպես դերային մոդել Մերձավոր Արևելքի երկրների համագործակցության համար:

Իրանի և Հայաստանի առաջնորդները մտադիր են զարգացնել փոխադարձ համագործակցությունը տարբեր ոլորտներում, հավելել է Թովմասյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---