Լրջորեն վնասվել է Դեր Զորի հայկական եկեղեցին, որը կվերականգնվի երկրում իրավիճակի կայունացումից հետո (վիդեո)

Լրջորեն վնասվել է Դեր Զորի հայկական եկեղեցին, որը կվերականգնվի երկրում իրավիճակի կայունացումից հետո

PanARMENIAN.Net - Սիրիական Դեր Զոր անապատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված եկեղեցին, որը հայտնի է նաև որպես Սրբոց Նահատակաց եկեղեցի, լրջորեն վնասվել է Սիրիայի կառավարական ուժերի և ապստամբների միջև բախումների արդյունքում:

Ամենայն հավանականությամբ, ռմբակոծության արդյունքում փլուզվել է եկեղեցու ստորին հատվածը` թանգարանն ու հուշահամալիրը, որտեղ պահվում են Ցեղասպանության զոհերի մասունքները: Բարեբախտաբար, հենց եկեղեցու շինությունը դիմակայել է պայթյունին:

Ավելի ուշ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը հեռախոսազրույց է ունեցել Հալեպի Ազգային առաջնորդարանի ներկայացուցիչների հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունում, Արամ 1-ինը հաղորդել է, որ եկեղեցին կվերականգնվի երկրում իրավիճակը կարգավորվելուց անմիջապես հետո: Նշվել է նաև, որ եկեղեցին չեն փորձել կանխամտածված կերպով ոչնչացնել, այն վնասվել է մերձակայքում տեղի ունեցած պայթյունից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---