Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում նահանջել է 81-րդ տեղը

Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում նահանջել է 81-րդ տեղը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նահանջել է 3 հորիզոնականով: Նալբանդյանը 635 միավորով զբաղեցնում է 81-րդ տեղը:

Համաշխարհային վարկանիշը շարունակում է գլխավորել Australian Open-ի և ATP World Tour Finals-ի չեմպիոն Նովակ Ջոկովիչը: Սերբ թենիսիստն իր ակտիվում ունի 12 920 միավոր: «Մեծ սաղավարտի» մնացած մրցաշարերի չեմպիոններ Ռոժեր Ֆեդերերը (Շվեյցարիա), Էնդի Մարեյը (Անգլիա) և Ռաֆայել Նադալը (Իսպանիա) զբաղեցնում են 1-4-րդ տեղը: Ֆեդերերն ունի 10265 միավոր, Մարեյը` 8000, Նադալը` 6795:

Նալբանդյանն այժմ Արգետնիայում մարզվում է և պատրաստվում Copa Peugeot մրցաշարին, որը տեղի կունենա Բուենոս Այրեսում դեկտեմբերի 6-9-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---