Քաղաքագետ. Գործող նախագահի դեմ կարող է պայքարել միայն ԲՀԿ թեկնածուն![]() 13 նոյեմբերի 2012 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ներքաղաքական զարագացումներին ասաց, որ ներկա խաղաղաությունը խաբուսիկ է և քաղաքական ուժերը հիմա զբաղված են բանակցություններով և թեկնածուներ ընտրելով: Գլխավոր ինտրիգը դեռ պահպանվում է, բոլոր քաղաքական ուժերը փորձում են ազդել քաղաքական գործընթացների վրա: Քաղաքագետի խոսքով՝ նախագահական ընտրություններում գլխավոր ֆավորիտը գործող նախագահն է.«Սերժ Սարգսյանն իրական մրցակից կունենա, եթե ԲՀԿ-ն որոշի աջակցել այլ թեկնածուի: Այդ թեկնածուն կարող է լինել կամ Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը»: Քաղաքագետի խոսքով՝ եթե ՀՀԿ-ն անի այն առաջարկը, որից ԲՀԿ-ն չի կարողանա հրաժարվել, ընտրությունները ընդամենը տեխնիկական խնդիր կլուծեն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |