Արա Պապյան. Հայկական հարցը շաղկապված է քրդականին![]() 13 նոյեմբերի 2012 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Թուրք-ամերիկյան հարաբերությունները իրարամերժ են: Թուրքիան դառնում է ավելի հավակնոտ, ավելի ինքնագլուխ, և սա լուրջ վտանգ է այս երկու երկրների հարաբերությունների համար: Կանադայում ՀՀ նախկին արտակարգ ևլիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը կարծում է, որ մի կողմից Թուրքիան զարգանալով ավելի է կարևորվում Միացյալ Նահանգների համար, մյուս կողմից՝ Թուրքիան փորձում է ինքնուրույն քաղաքականություն վարել: Նրա խոսքով՝ ԱՄՆ պետք է փորձի Թուրքիայի վրա ազդելու լծակներ ստեղծել կամ վերագտնել դրանք: Ըստ քաղաքագետի՝ ակնհայտ է, որ այսօր քրդական հարցը իր զարթոնքի փուլում է և այն ավելի վճռորոշ կդառան թուրք-ամերիկյան հարաբերություններում: «Հայկական հարցը ըստ էության շաղկապված է քրդականի հետ, որովհետև եթե քրդերը պիտի փորձեն ստեղծել որոշակի պետականություն, ապա դա կունենա նաև հավակնություններ Թուրքիայի տարածքի նկատմամբ: Միակ փաստաթուղթը, որտեղ քրդական պետության սահմանները նախանշված են, Սևրի պայմանգրի 62-րդ հոդվածն է, որում հստակորեն նշված է, որ Քրդստանի հյուսիսային սահմանը Հայաստանի հարավային սահմանն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արա Պապյանը: Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, քաղաքագետի բնորոշմամբ՝ դրանք ըստ էության ածանցյալ են ԱՄՆ-Իրան-Ռուսաստան շղթային, ինչպես նաև՝ թուրք-ամերիկյան հարաբերություններին: «Ամերիկան փորձում է ստեղծել միասնական Հարավային Կովկաս՝ միասնական շահերով, որպեսզի կարողանա առաջ մղել իր շահերը: Բայց սա անիրատեսական է, քանի որ առկա է Ադրբեջանի հետ մեր խորը հակասությունը, մյուս կողմից՝ Թուրքիայի հետ հարաբերություններն են և այդ չարաբաստիկ արձանագրությունները, որոնք Թուրքիան չվավերացրեց և որով ձգտում էր նսեմացնել Հայաստանը՝ որպես քաղաքական գործոն»,- նկատեց Արա Պապյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |