Սերգեյ Մինասյան. ԼՂՀ ԱԳՆ-ն այժմ կփորձի ավելի ակտիվ լինել![]() 13 նոյեմբերի 2012 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ ռուս-վրացական բարդ հարաբերությունները և աբխազական կողմի զգուշավոր վերաբերմունքը լուրջ խոչընդոտ են , բայց երկաթգծի վերագործարկման հավանականություն կա.«Վրաստանի նոր իշխանությունների քայլերը օպտիմիզմի տեղ թողնում են: Իսկ երկաթգծի վերագործարկումը ռուս-վրացական մեծ բանակցությունների ընդամենը մի մասն է»,-նշեց քաղաքագետը: Շարունակելով արտաքին քաղաքականության թեման, նա անդրադարձավ ԼՂՀ ԱԳ նախարարի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակին.«ԼՂՀ ԱԳՆ-ն նոր նախարարի գալով՝փորձում է ավելի ակտիվ լինել և օգտագործել նույնիսկ ՄԱԿ-ի ամբիոնը»: Քաղաքագետն անդրադարձավ նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այն հայտարարությանը, որով վերջինս պատրաստակամություն էր հայտնել Լեռնայի Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունները հասցնել վերջնական փուլի.«Ես չգիտեմ Օլանդը պատրաստ է իր և իր երկրի համբավն ու միջոցները ներդնել մի հարցում, որի լուծումը առաջիկայում տեխնիկապես անհնար է: Այսպիսի մի փորձ արեց նաև Ռուսաստանի նախագահ Մեդևեդևը, բայց մենք տեսանք, որ ոչ մի լուրջ արդյունքի այդ քայլը չբերեց»,-ասաց Սերգեյ Մինասյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |