2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 603 074 զբոսաշրջիկ![]() 13 նոյեմբերի 2012 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Վիճակագրական տվյալների համաձայն` 2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 603 074 զբոսաշրջիկ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը: «2011թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 9.4%-ով: Ամբողջ աշխարհում այդ ցուցանիշը տարեկան 3-4% է կազմում, այսինքն` Հայաստանում ներգնա տուրիզմի զարգացումը շատ բարձր ցուցանիշ է գրանցել: Սա իշխանությունների և մասնավոր հատվածի համագործակցության արդյունքն է: Մտադիր ենք մինչև տարեվերջ այդ թիվը հասցնել 800-850 հազարի,- նշեց նա` հավելելով, որ Հայաստանը շատ ապահով և վստահելի պետություն է զբոսաշրջության տեսակետից: Այդ թվում փոխնախարարը շեշտեց, որ սոցփաթեթի շրջանակում շուրջ 10 հազար պայմանագիր է կնքվել, ինչի արդյունքում հայաստանցիներն իրենց հանգիստը կազմակերպել են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Անդրադառնալով արտագնա տուրիզմին, Արա Պետրոսյանը տեղեկացրեց, որ 2012թ. առաջին 9 ամիսների ընթացքում 608 175 արտագնա այցելություն է եղել: «Անցյալ տարվա համեմատ 11.4% աճ է գրանցվել, և դա միայն ողջունելի է: Ստացվում է, որ հայ բնակչության միջին խավը դարձել է ավելի վճարունակ: Բացի այդ, մենք չենք կարող զբոսաշրջիկ ունենալ, եթե ինքներս չմեկնենք արտասահման: Պետք է մենք գնանք, որպեսզի մեզ մոտ էլ գան»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |