Ադրբեջանը փորձո՞ւմ է Հայաստանի սահմանը հատած իր քաղաքացուն որպես զոհ ներկայացնել![]() 13 նոյեմբերի 2012 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների ու անհայտ կորածների պետական հանձնաժողովը հաստատել է այն «փաստը», որ Ղազախի շրջանի բնակիչ Թելման Ալիևը, որը հատել է Հայաստանի հետ սահմանը, «պատանդ է վերցվել» հայ զինվորականների կողմից: Ինչպես «ԱՊԱ» գործակալությանն է հայտնել հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը, համապատասխան աշխատանք է տարվում Ալիևին վերադարձնելու ուղղությամբ: Այդ կապակցությամբ դիմել են ՄԿԽԿ ադրբեջանական ներկայացուցչություն: Իրականում նոյեմբերի 12-ին մոտավորապես 07:45-ին Ադրբեջանի Ղազախի շրջանի Մազամլի գյուղի բնակիչ Թելման Ջավանաշիրօղլու Ալիևը, 1971թ. ծնված, հատել է հայկական սահմանը Հայաստանի Տավուշի մարզի շրջանում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |