Զավեն Անդրիասյանը Ֆուջեյրա օփենում իր ելույթը սկսել է հաղթանակով

Զավեն Անդրիասյանը Ֆուջեյրա օփենում իր ելույթը սկսել է հաղթանակով

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանն ԱՄԷ-ում հանդես են գալիս Ֆուջեյրա օփենում:

Առաջին տուրում Անդրիասյանը հաղթանակ է տարել Էլարբի Աբոբկերի (Լիբիա) նկատմամբ, իսկ Պետրոսյանը ոչ ոքի է խաղացել Յուսուպ Ատաբաևի հետ (Թուրքմենստան):

Առաջին տուրից հետո Անդրիասյանը մի քանի շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Երկրորդ տուրում նա կխաղա Էտյեն Բակրոյի հետ (Ֆրանսիա), իսկ Պետրոսյանը` Վիշնու Պրասանայի (Հնդկաստան):

Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 21-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---