Հայաստան- Լիտվա. Ինչպես կավարտվի հավաքականների երրորդ հանդիպումը![]() 14 նոյեմբերի 2012 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Այսօր 19:00 Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կկայանա Հայաստան- Լիտվա ընկերական հանդիպումը: Այս երկու հավաքականները հանդիպել են երկու անգամ: 2000 թվականին Կաունասում հանդիպումն ավարտվել է Հայաստանի օգտին`2:1 հաշվով: Իսկ ահա վերջին անգամ թիմերը միմյանց հետ ուժերը չափել են անցած տարվա օգոստոսին: Ընկերական խաղը կրկին կայացավ Կաունասում, և այս անգամ լիտվացի ֆուտբոլիստները կարողացան երեք անպատասխան գնդակ ուղարկել Հայաստանի դարպասը: Այս ամսվա ՖԻՖԱ-ի դասակարգման աղուսակում երկու թիմերն էլ նահանջ են գրանցել` Հայաստանը 82-րդ տեղում է, իսկ Լիտվան` 119-ում: Նշենք նաև, որ Հայաստա- Լիտվա խաղի ժամանակ տեղի կունենա նաև Սարգիս Հովսեփյանի վերջին խաղը: Նա դաշտ դուրս կգա հիմնական կազմում և կխաղա առաջին հինգ րոպեն: Իսկ արդեն ընդմիջմանը, տեղի կունենա նրան նվիրված միջոցառում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |