Ուրուգվայը կարող է առաջինը ճանաչել Արցախի անկախությունը, ինչպես առաջինը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը![]() 14 նոյեմբերի 2012 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Տեսականորեն Ուրուգվայը կարող է դառնալ առաջին երկիրը, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այդ մասին Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Ռուբեն Մարտինես Ուելմոն: Միաժամանակ, նա նշել է, որ ճանաչումը քաղաքական գործընթաց է և պետք է ընթանա աստիճանաբար: Խոսելով ուրուգվայական պատվիրակության Ղարաբաղ կատարած այցի մասին` Ուելմոն հայտարարել է, որ դրա համար առանձնահատուկ քաջություն պետք չէ: «Դա ընդամենը մեկ քայլ է»,- ասել է նա: 1965-ին Ուրուգվայը դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |