Ադրբեջանը հիստերիայի մեջ է Ուրուգվայի խորհրդարանի խոսնակի Արցախ կատարած այցելության պատճառով![]() 14 նոյեմբերի 2012 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Ինչպես սպասվում էր, Ադրբեջանում «չափազանց ակտիվ» են արձագանքել Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի Խորխե Օրիկոյի գլխավորած պատվիրակության այցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ադրբեջանը շատ օպերատիվ բողոքի նոտա է հղել Ուրուգվային: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը, Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատանը հանձնարարվել է բողոքի նոտան հանձնել Ուրուգվայի ԱԳՆ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Ուրուգվայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Խորխե Օրիկոյի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Բակո Սահակյանը նշել է, որ Արցախն ու Ուրուգվայը բարեկամ երկրներ են, որոնք ունեն բազմաթիվ նմանություններ թե իրենց պատմության, թե պետականաշինության փիլիսոփայության տեսանկյունից, ինչը բարենպաստ նախադրյալներ է ստեղծում երկու պետությունների միջեւ փոխգործակցության զարգացման համար: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ուրուգվայի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաեւ նրա հավասարակշռված քաղաքականությունն Արցախի Հանրապետության ճանաչման եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Հանդիպումից հետո Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Ռուբեն Մարտինես Ուելմոն լրագրողներին հայտարարել է, որ Ուրուգվայը կարող է դառնալ առաջին երկիրը, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Միաժամանակ, նա նշել է, որ ճանաչումը քաղաքական գործընթաց է և պետք է ընթանա աստիճանաբար: Խոսելով ուրուգվայական պատվիրակության Ղարաբաղ կատարած այցի մասին` Ուելմոն հայտարարել է, որ դրա համար առանձնահատուկ քաջություն պետք չէ: «Դա ընդամենը մեկ քայլ է»,- ասել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |