Հայաստանի և հայկական մշակույթի մասին գրքերի շարքի համար Կիմ Բակշին պարգևատրվել է Լևոն Մկրտչյանի անվ. մրցանակով![]() 14 նոյեմբերի 2012 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին Սլավոնական համալսարանում կայացել է Լևոն Մկրտչյանի անվան մրցանակի շնորհում հանրահայտ ռուս գրող, հրապարակախոս և կինոդրամատուրգ Կիմ Բակշիին` Հայաստանի և հայկական մշակույթի մասին գրքերի շարքի համար, PanARMENIAN.Net ին հաղորդել են համալասարանի մամուլի ծառայությունում: Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանն ընդգծել է, որ Կիմ Բակշիի`վերջերս հրապարակված «Արցախի մշակութային գանձերը» գրքում, արտացոլված են այդ երկրամասի նկատմամաբ հեղինակի անսովոր սերը, նվիրվածությունը, գիտելիքները: «Ամեն մեկը չէ, որ կարող է արժանանալ Լևոն Մկրտչյանի անվան մրցանակի: Մենք Բակշիին կոչում ենք հայ ժողովրդի ռուս զավակ, ինչպես նաև Ռուսաստանում հայկական մշակույթի դեսպան: Նա իսկապես արժանի է մրցանակին, որը և ուրախությամբ շնորհում եմ նրան»,-ասել է Անանյանը: Նա նաև հաղորդել է, որ ՀՀ նախագահի հրամանով Բակշին արժանացել է Պատվո Շքանշանի` հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ավանդի համար: Միջոցառման ընթացքում ընթերցվել են հատվածներ գրողի լավագույն ստեղծագործություններից, որոնցում նա իր հիացմունքն է արտահայտում հայկական մշակույթի մասին և խոստովանում իր սերը հայ ժողովրդի նկատմամբ: Կիմ Բակշին առաջին հեղինակն է, ով ազգությամբ հայ չէ, և որին շնորհվում է այս մրցանակը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |