Skype-ը արգելափակել է գաղտնաբառերի վերականգնման գործառույթը. Ի՞նչ անել. Մասնագետի խորհուրդը

Skype-ը արգելափակել է գաղտնաբառերի վերականգնման գործառույթը. Ի՞նչ անել. Մասնագետի խորհուրդը

PanARMENIAN.Net - Skype ինտերնետ-հեռախոսային ծառայությունը խոցելի է դարձել: Խնդրի մասին զգուշացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Խնդիրը հետևյալն է՝ եթե ինչ-որ մեկը գիտի ձեր Skype-ի լոգինը և էլէկտրոնային հասցեն, որի վրա գրանցված է Skype-ի հաշիվը, ապա այդ մարդը մի քանի հեշտ գործողություններով, որոնք արդեն ինտերնետում նկարագրված են, կկարողանա մտնել ձեր Skype ` ձեր անվան տակ։ Այս պահին միակ ելքը Skype մտնելն է, բայց ոչ թե ծրագրից, այլ skype.com կայքից, գրանցվելը, անձնական պրոֆիլ մտնելն ու էլեկտրոնային հասցեն փոխելը»,-PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Տեղեկություն է տարածվել նաև, որ Skype-ը ժամանակավորապես անջատել է գաղտնաբառերի վերականգնման գործառույթը, որը նախկինում հասանելի էր Skype.com կայքում: Ներկայումս անհնար է փոխել հաշվի գաղտնաբառը: Խնդիրներ են առաջանում նաև էլոկտրոնային հասցեն փոխելիս:

«Ուղղակի էդիթ-սեյվով է աշխատում: Ամեն անգամ գործողությունը պետք է պահպանել, հետո նոր փոփոխություն անել: Նախ պետք է նոր հասցեն ավելացնել, պահպանել, հետո այդ նոր հասցեն գլխավոր դարձնել, պահպանել, նոր միայն ջնջել հինը»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Skype-ի ռուսալեզու twitter-ում հաղորդվում է, որ Skype-ը տեղեկացված է հաշիվներ կոտրելու մասին և զբաղվում է խնդրով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---