Հայաստանի հավաքականը առաջին կեսից հետո 1:0 հաշվով հաղթում է Լիտվային![]() 14 նոյեմբերի 2012 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ավարտվեց Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման առաջին խաղակեսը: Վերջին անգամ հավաքականին որպես ավագ խաղադաշտ դուրս բերեց Սարգիս Հովսեփյանը: Նա հանդես եկավ առաջին 4 րոպեների ընթացքում, այնուհետև փոխարինվեց Արտակ Եդիգարյանով: Ողջ մարզադաշտը հոտնկայս ճանապարհեց լեգենդար պաշտպանին` վանկարկելով նրա անունը: Մի քանի րոպե անց ստադիոնը կրկին թնդաց, այս անգամ Էդգար Մանուչարյանի գեղեցիկ գոլից հետո, որը նա մրցակցի դարպասն ուղարկեց հեռահար հարվածից: Կարճ ժամանակ անց Մանուչարյանը թեթև վնասվածք ստացավ և նրա փոխարեն խաղադաշտ մտավ Դավիթ Մանոյանը: Լիտվացիների գրոհները հիմնականում ստացվում էին Հայաստանի հավաքականի պաշտպանների սխալների արդյունքում, բայց Ռոման Բերեզովսկին հուսալի էր գործում: Վարդան Մինասյանի սաները ևս կարող էին մի քանի անգամ աչքի ընկնել, սակայն վերջին պահին վրիպում էին: Առաջին կեսն այդպես էլ ավարտվեց տանտերերի նվազագույն առավելությամբ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |