«168 ժամ». Արզումանյան-Փոստանջյան նոր ինտրիգ է հասունանում![]() 15 նոյեմբերի 2012 - 10:08 AMT PanARMENIAN.Net - Հնարավոր է, որ Աժ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը դառնա Աժ Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ` այդ պաշտոնում փոխարինելով ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանին: Վերջինս էլ կդառնա Աժ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ` փոխարինելով ֆորմալ առումով «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանին: «Ժառանգությունը» և Աժ ղեկավարությունը նման փոխատեղման շուրջ համաձայնության են եկել, ինչը «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է նաև Զարուհի Փոստանջյանը: «Բայց այս ծրագրի իրականացմանը կարող է խոչընդոտել Ալեքսանդր Արզումանյանը, ով առայժմ հրաժարվում է այս հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում ներկայացնել»,- գրում է թերթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |