Տիգրան Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը Ֆուջեյրա օփենի առաջատարներից ետ են մնում 0,5 միավորով

Տիգրան Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը Ֆուջեյրա օփենի առաջատարներից ետ են մնում 0,5 միավորով

PanARMENIAN.Net - ԱՄԷ-ում շարունակվում է Ֆուջեյրա օփեն շախմատային մրցաշարը, որտեղ հանդես են գալիս գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը:

Երկրորդ տուրում Պետրոսյանը հաղթանակ է տարել Վիշնա Պրասանայի (Հնդկաստան) նկատմամբ, իսկ Անդրիասյանը միավորները կիսել է Էտյեն Բակրոյի (Ֆրանսիա) հետ:

Հայաստանի ներկայացուցիչները հավաքել են 1,5 ական միավոր և առաջատարներից ետ են մնում 0,5 միավորով:

Երրորդ տուրում Պետրոսյանի մրցակիցը կլինի Դրագան Սոլակը (Թուրքիա), իսկ Անդրիասյանը կխաղա Յուրի Կրիվոռուչկոյի (Ուկրաինա) հետ:

Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 21-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---