ՀՀ ԱԳՆ-ն ու Հալեպի Ազգային առաջնորդարանը սիրիահայ ռեժիսորի անհետացման վերաբերյալ դեռևս տեղեկություն չունեն

ՀՀ ԱԳՆ-ն ու Հալեպի Ազգային առաջնորդարանը սիրիահայ ռեժիսորի անհետացման վերաբերյալ  դեռևս տեղեկություն չունեն

PanARMENIAN.Net - Սիրիահայերը համացանցում տեղեկություններ են տարածում, որ արդեն մի շաբաթից ավելի է` նոյեմբերի 7-ից, ինչ անհայտ կորել է սիրիահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանը: Համաձայն այդ տեղեկությունների` 27-ամյա ռեժիսորին վերջին անգամ տեսել են Հալեպի հանրային զբոսայգում` իր գործընկերների հետ:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, որևէ հստակ տեղեկատվություն երիտասարդի անհետացման վերաբերյալ դեռևս չկա:

Հալեպի Ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանն էլ իր հերթին ասաց, որ Գաբրիելյանի անհետացման մասին տեղեկատվությունն ու հնարավոր պատճառները դեռ ճշտվում են, մանրամասներ կլինեն վաղը:

Պարզվում է, որ Ավո Գաբրիելյանն աշխատում էր նոր ֆիլմի վրա, որը պատմում է սիրիական հակամարտության ընթացքում սիրիացի ժողովրդին հասցված վնասի մասին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---