ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԸ ՓԱԽԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ13 մայիսի 2005 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին ժամկետային ծառայության զինվոր Ջաֆարով Օրհան Իսա օղլուն, որը զինվորական ծառայություն էր անցնում Նախիչեւանի զինվորական մասերից մեկում, դասալիք է եղել եւ փախել Հայաստան` ապաստան խնդրելով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով, այսօր տեղական ժամանակով ժամը 13:00 զինվորը փոխանցվել է ադրբեջանական կողմին: Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ ըստ նախնական վարկածի Ջաֆարով Օրհան Իսա օղլուն գերի էր ընկել հայերի մոտ, եւ այդ փաստի առնչությամբ քննություն է ընթանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |