Մարդիկ պահանջել են Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը![]() 16 նոյեմբերի 2012 - 16:14 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ-ի առաջ պահանջ է դրվել՝ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով և այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը: Ինչպես այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զահրաբյանը, այս պահանջը առաջ է եկել մարզերում և երևանյան կառույցներում բազմաթիվ հանդիպումների ժամանակ: Նաիրա Զոհրաբյանը միաժամանակ հայտնեց, որ խորհրդակցությունները շարունակվում են և քաղաքական ուժերի դիրքորոշումները հայտնի դառնալուց հետո ԲՀԿ-ն կհրապարակի իր ձևաչափի մասին վերջնական որոշումը: Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի պնդմանը, թե կոալիցիա գոյություն ունի, Նաիրա Զոհրաբյանը նկատեց. «Եթե վարչապետը կարող է վստահաբար պնդել, որ ԲՀԿ, ՀՀԿ և ՕԵԿ կոալիցիա գոյություն ունի և կարողանա դա ապացուցել, ապա մենք կքննարկեք իր առաջարկը»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |