Լիլիթ Մկրտչյանը համառ պայքարում զիջեց Նադեժդա Կոսինցևային և դուրս մնաց շախմատի ԱԱ-ից![]() 16 նոյեմբերի 2012 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Լիլիթ Մկրտչյանը դուրս մնաց շախմատի կանանց աշխարհի առաջնությունից: Բլից պարտիայի առաջին հանդիպման արդյունքում Մկրտչյանը սևերով զիջեց Նադեժդա Կոսինցևային Ռուսաստանից, իսկ երկրորդ խաղում հայ շախմատիստուհին սպիտակներով ոչ ոքի խաղաց և հանդիպման արդյունքը դարձավ 1,5:0,5 հոգուտ ռուս շախմատիստուհու: Մինչ այդ շախմատիստուհիները ոչ ոք խաղացին դասական շախմատի և թայ բրեյքի պարտիաներում: Ավելի վաղ առաջնությունից դուրս էր մնացել նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը, նա զիջեց Հարիկա Դրոնովալիին Հնդկաստանից: Աշխարհի առաջնությունն անցնում է նոկաուտ համակարգով և պարտված շախմատիստուհին լքում է մրցաշարը: Առաջնության վերջին դասական պարտիան տեղի կունենա նոյեմբերի 30-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |