«168 ժամը». ՀԱԿ-ը բանակցում է ԲՀԿ-ի հետ, որպեսզի նրանք հանրահավաքի համար անհրաժեշտ քանակի ժողովուրդ ապահովեն![]() 17 նոյեմբերի 2012 - 09:41 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ-ը պատրաստվում է նոյեմբերի 21-ին Աժ շենքի դիմաց հանրահավաք հրավիրել, որի նպատակն է լինելու ստիպել ՀՀԿ պատգամավորներին մասնակցել այդ օրը հրավիրված արտահերթ նստաշրջանին: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։ «Սակայն սպասվող միջոցառման մասին ՀԱԿ ներկայացուցիչները գերադասում են առայժմ չբարձրաձայնել: Սա մի կողմից տարօրինակ է թվում, քանի որ տրամաբանությունը հուշում է, որ պետք է հնարավորինս շուտ և շատ դրա մասին հայտարարվեր, որպեսզի ավելի շատ մարդ տեղեկացված լիներ: Սակայն խնդիրն այն է, որ ՀԱԿ-ը միայնակ սեփական ուժերով, չի կարող տպավորիչ հանրահավաք կազմակերպել, իսկ սակավամարդ միջոցառման կազմակերպումը կարող է էապես վնասել այս ուժի վարկանիշին: ՀԱԿ ներկայացուցիչները բանակցում են իրենց նոր քաղաքական գործընկերների` ԲՀԿ-ի հետ, որպեսզի նրանք հանրահավաքի համար անհրաժեշտ քանակի ժողովուրդ ապահովեն: ՀԱԿ պայմանը ԲՀԿ-ի հետ համագործակցելու համար, հենց համատեղ մասսայական միջոցառումներ կազմակերպելն էր: Եթե ԲՀԿ-ականները համաձայնեն շրջաններից ավտոբուսներով մարդ բերել Երևան, ապա կարելի է արձանագրել, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը կայացել է: ԲՀԿ-ն այս հարցում կարծես թե դեռ չի կողմնորոշվել»,- գրում է «168 ժամը»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |