Կոնգրեսական ՄաքԳովերնը կոչ է անում ԱՄՆ-ին ամեն ինչ անել Սիրիայում քրիստոնյաների, այդ թվում հայերի, պաշտպանության համար![]() 17 նոյեմբերի 2012 - 13:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերնը կոչ է արել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին երաշխավորել, որ «ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր կողմերին Սիրիայում ապահովել ազգային փոքրամասնությունների, այդ թվում հայերի, պաշտպանությունը, որոնք հայտնվել են ռազմական գործողությունների էպիկենտրոնում», հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): «Մենք բարձր ենք գնահատում կոնգրեսական ՄաքԳովերնի դիրքորոշումը և կառուցողական համագործակցությունը պետդեպարտամենտի հետ, որպեսզի նպատակային օգնություն ցուցաբերվի Սիրիայի քրիստոնեական, այդ թվում հայ համայնքին: Մենք կիսում ենք նրա մտահոգությունը հակամարտության անմեղ զոհերի վերաբերյալ և միանում ենք ԱՄՆ վարչակազմին ուղղված կոչին»,-հայտարարել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հիլարի Քլինթոնին ուղղված նամակում կոնգրեսականը կոչ է արել ԱՄՆ-ին որոշել մարդասիրական օգնության առաջնայնություններն ու նպաստել Սիրիայի քրիստոնեական համայնքների վերաբնակեցմանը: Մասնավորապես, կոնգրեսականը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է համոզվի, որ ամերիկյան օգնությունը հասնում է Սիրիայի բնակչությանը, այդ թվում հայերին և մյուս քրիստոնյա փոքրամասնություններին, նպաստի, որպեսզի ամերիկահայերի հանգանակած օգնությունը տեղ հասնի, համագործակցի Հայաստանի հետ սիրիահայերի վերաբնակեցման հարցում: «Սիրիայի հայ համայնքը, հատկապես Հալեպի ու մերձակա բնակավայրերի բնակչությունը, Հայոց ցեղասպանսւթյունը վերապրած հայերի շառավիղներն են: Այսօր հայերը, այլ ազգային փոքրամասնությունների հետ միասին, դառնում են ռմբակոծությունների, գնդակոծությունների, սպանությունների ու առևանգումների զոհ: Ոչնչացվում և պղծվում են նրանց սրբությունները»,-գրել է իր նամակում կոնգրեսական ՄաքԳովերնը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |