Լիբանանի ընդդիմությունը կմասնակցի խորհրդարանի նիստին միայն ՀՀ նախագահին լսելու համար![]() 17 նոյեմբերի 2012 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի ընդդիմադիր «Մարտի 14-ի կոալիցիան» կմասնակցի Լիբանանի խորհրդարանի նիստին, որի ժամանակ ելույթով հանդես կգա նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ մասին հայտնել է «Ապագա» խմբակցության անդամ Հալեդ Զահրամանը, հայտնում է NOW Lebanon-ը: Ըստ նրա, «Մարտի 14-ի կոալիցիան» չի փոխել իր դիրքորոշումը Լիբանանի իշխանությունների հարցում և կմասնակցի նոյեմբերի 27-ի նիստին միայն ներկա գտնվելու համար Հայաստանի նախագահի ելույթին, ոչ թե ներքաղաքական հարցերի քննարկման համար: Ավելի վաղ «Կոալիցիան» խափանեց խորհրդարանի աշխատանքը՝ հրաժարվելով մասնակցել խորհրդարանական հանձնաժողովների հանդիպումներին, ինչպես նաև հայտարարել է, որ խզում է կապերը Լիբանանի կառավարության հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |