ՄԱԿ-ի ԱԽ մոդելի խորհրդաժողով ԵՊՀ-ում. ուսանողները քննարկում էին ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության հարցը![]() 17 նոյեմբերի 2012 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մոդելի խորհրդաժողով, որտեղ ուսանողները քննարկում էին ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության հարցը: Նախքան համաժողովն անցկացվել են դասընթացներ` ՄԱԿ-ի արժեքների, ՄԱԿ-ի ԱԽ գործառույթների և կառուցվածքի, ընթացակարգային կանոնների մասին մասնակիցների գիտելիքները զարգացնելու համար: Մասնակիցները ծանոթացել են ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների դիրքորոշումներին: Նրանք նաև ծանոթացել են բանակցությունների, բազմակողմ դիվանագիտության արվեստին և ստացել անհրաժեշտ տեղեկություններ: «Բանակցելու, համաձայնության գալու և հակառակ կողմի կարծիքին հանդուրժողաբար վերաբերվելու կարողությունն օգտակար է ձեր հետագա մասնագիտական առաջընթացի համար և ձեզ կօգնի դառնալ ձեր համայնքների առավել ակտիվ անդամներ»,- խորհրդաժողովի բացման ժամանակ ասաց ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն: Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն էլ ասաց, որ ինքը տպավորված է ուսանողների խանդավառությամբ: Բոլոր մասնակիցները ստացան վկայականներ և փոքրիկ մրցանակներ: Ավելացնենք, որ ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովները ՄԱԿ-ի մարմինների դերախաղ են, որի ընթացքում մասնակիցները ներկայացնում են ՄԱԿ-ի տարբեր անդամ պետություններ և քննարկում համաշխարհային նշանակության հարցեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |