ԹՈՐԲԵՆ ՀՈԼՑԵ. ՓԱԿ ՍԱՀՄԱՆԸ ՇԱՀԱՎԵՏ ՉԷ ՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՈՉ ԷԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

PanARMENIAN.Net - Ինչպես Երեւանում հայտարարել է Հայաստանում եւ Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսապան Թորբեն Հոլցեն, Թուրքիայի Եվրոպային ինտեգրվելու հարցը չի կարող լուծվել մեկ օրում: Նրա խոսքերով` ինտեգրման գործընթացը կարող է տարիներ ձգվել, եւ հնարավոր է, որ այդ ժամանակահատվածում Թուրքիան հասնի առաջընթացի: Հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ Թ.Հոլցեն հայտարարել է, որ ԵՄ-ը ջանք չի խնայում այդ ուղղությամբ: Նրա խոսքերով` անհրաժեշտ է հասնել այդ խնդրի լուծմանը, քանզի փակ սահմանը շահավետ չէ ոչ Հայաստանին եւ ոչ էլ Թուրքիային, տեղեկացնում է «Կովկասյան հանգույցը»:
 Ուշագրավ
---