ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ17 մայիսի 2005 - 08:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վարշավայում հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերրերո Վալդներին, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ «Ընդլայնված Եվրոպա: Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում Հայաստանի համար Գործողությունների ծրագրի մշակման հետ կապված հարցեր: Բենիտա Ֆերրերո Վալդները ողջունել է այն փաստը, որ Ծրագրի մշակման աշխատանքների համար Հայաստանում ստեղծվել է հատուկ միջգերատեսչական խումբ: Բացի այդ, զրուցակիցները քննարկել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, մասնավորապես, Սահմանադրության եւ Ընտրական Օրենսգրքի բարեփոխման գործընթացները: Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է նաեւ Սլովակիայի նախագահ Իվան Գասպարովիչին, Լիտվային նախագահ Վալդաս Ադամկուսին եւ Կիպրոսի նախագահ Տասոս Պապադոպուլոսին: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրել է Իվան Գասպարովիչին այցելել Հայաստան: Տասոս Պապադոպուլոսի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահների փոխայցելությունների վերաբերյալ, որոնց ժամկետները կճշտվեն դիվանագիտական խողովակներով: Մայիսի 17-ին Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն, որից հետո հայկական պատվիրակությունը կվերադառնա Երեւան:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |