ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻԼԻ ՄԵՋԼԻՍԻ ԽՈՍՆԱԿԸ ԳԱՆԳԱՏՎԵԼ Է, ՈՐ ԽՈՇՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՉԵՆ ԿԻՐԱՌՈՒՄ17 մայիսի 2005 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովն ընդունել է Իտալիայի պաշտոնական պատվիրակությանը, տեղեկացնում է Բաքվի «525» թերթը: Հանդիպմանը մասնակցել են Իտալիայի տարածաշրջանային գործերով նախարար Էնրիկո լա Լոսսան, նրա տիկին Էլենա Ուդրոու լա Լոսսան, տնտեսական հարցերով խորհրդական Ջուզեպպե Տրոկկոլին, Մամուլի բյուրոյի ղեկավար Լուիջի Պեպեն եւ Ադրբեջանում Իտալիայի դեսպան Մարգարիտա Կոստան: Հյուրերին տեղեկացնելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին` Մ. Ալեսքերովն ասել է, որ անցյալ ժամանակաշրջանում այդ հակամարտության կարգավորմանն ուղղված ոչ մի հաջողութուն ձեռք չի բերվել: Նա գանգատվել է, որ խոշոր պետությունները եւ միջազգային կազմակերպությունները «ագրեսիվ Հայաստանի նկատմամբ» ոչ մի պատժամիջոց չեն կիրառում: Խոսնակը նշել է, որ Իտալիան այդ հարցում ելնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքից, եւ խնդրել է հյուրերին իր երախտագիտությունը հայտնել այդ երկրի կառավարությանը: Իր հերթին, Իտալիայի տարածաշրջանային գործերով նախարար Է. լա Լոսսան ասել է. «Գիտեմ, Ղարաբաղը ձեր ցավոտ տեղն է: Ժամանակին մենք եւս նման խնդիր ենք ունեցել Ավստրիայի հետ: Երկար տարիներ անց մենք ընդհանուր լեզու գտանք: Հուսով եմ, որ դուք եւս ընդհանուր լեզու կգտնեք, եւ ձեր հողերը կազատագրվեն: Ցանկանում եմ նաեւ, որ ձեր հողերն ազատագրվեն խաղաղ ճանապարհով»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |