Դևիդ Բեքհեմը հայտարարել է, որ կհեռանա «Լոս Անջելես Գելաքսի» ակումբից![]() 20 նոյեմբերի 2012 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Դևիդ Բեքհեմը հայտարարել է, որ կլքի «Լոս Անջելես Գելքսի» ակումբը: Ակումբի կազմում Բեքհեմը իր վերջին խաղը կանցկացնի դեկտեմբերի 1-ին, երբ «Լոս Անջելես Գելքսին» կխաղա «Հյուսթոն Դինամոյի» դեմ: Անգլիացին հայտարարել է, որ առայժմ չի ծրագրում ավարտել իր պրոֆեսիոնալ կարյերան, սակայն չի ասել, թե որտեղ է խաղալու հետագայում: Նրա խոսքով, ինքն ուրախ է, որ վերջերս ԱՄՆ-ում ֆուտբոլի տարածվածությունն աճել է: Բեքհեմն ընդգծել է, որ կարող է շարունակել MLS-ի հետ համագործակցությունն արդեն կարյերան ավարտելուց հետո, սակայն մանրամասներ չի պատմել: Բեքհեմը «Գելեքսիի» կազմում հանդես է գալիս 2007-ից սկսած: Թիմի հետ նա 3 անգամ հասել է MLS-ի եզրափակիչ` հաղթելով միայն 2011-ին, հաղորդում է lenta.ru-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |