Վիկ Դարչինյանն այս պահին չի համագործակցում փրոմոութերական ընկերությունների հետ![]() 20 նոյեմբերի 2012 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը fightnews.com-ին տված հարցազրույցում ասել է, որ չի համագործակցում որևէ փրոմոութերական ընկերության հետ և գործերը վարում է իր թիմի հետ համատեղ: «Համագործակցությունը Հարի Շոուի հետ շատ լավն էր, սակայն ես այժմ ցանկանում եմ տարեկան 3-4 մենամարտ անցկացնել չեմպիոնի գոտու համար»,-ասել է Դարչինյանը: Բռնցքամարտիկը հավելել է, որ առաջիկայում նա մենամարտ չի նախատեսում: «Ես ուղղակի հետաքրքիր առաջարկների եմ սպասում: Եթե ինձ խոստանան լավ մենամարտ կազմակերպել, ես կմեկնեմ, ուր հարկավոր է և շոու ցույց կտամ հանդիսատեսին: Ինձ համար կարևոր է տիտղոսներ նվաճելը»: Ըստ Դարչինյանի, նա նախկինի պես մտադիր է ռևանշ խաղ անցկացնել Աբներ Մարեսի և Նոնիտո Դոնեյրի հետ: «Մարեսը գիտի, որ գողացել է իմ հաղթանակը, նա «կեղտոտ» բռնցքամարտիկ է: Իսկ Դոնեյրը պետք է հանդիպի ոչ թե Խորխե Արսեի, այլ ինձ հետ: Բռնցքամարտի սիրահարները ցանկանում են տեսնել իմ մենամարտը նրա հետ»,-ասել է մարզիկը: Այն հարցին, թե որքան ժամանակ է նա մտադիր մնալ պրոֆեսիոնալ բռնցքամարտում, Դարչինյանն ասել է. «Չնայած նրան, որ ես շուտով 40 տարեկան կդառնամ, ես ինձ 22-ի եմ զգում: Ես փոխեցի իմ մարտավարությունը և պատրաստ եմ մենամարտել բոլորի հետ»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |