ԵԱՀԿ ՄԽ նոր առաջարկները ադրբեջանցի լրագրողների երևակայության արդյու՞նք![]() 20 նոյեմբերի 2012 - 21:27 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկությունները, որոնք իբրև թե առաջադրել են ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդները, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հորինվածքներ են: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը, փոխանցում է SalamNews-ը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) նոյեմբերի 23-ին կժամանեն Հայաստան: Ենթադրվում է, որ Երևանում նրանք հանդիպումներ կանցկացնեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Չի բացառվում, որ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում միջնորդներն այցելեն Լեռնային Ղարաբաղ: Նոյեմբերի 26-ին միջնորդները կայցելեն Բաքու, որտեղ կհանդիպեն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին և երկրի նախագահ Իլհամ Ալիևին: Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են նաև, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրում են այդ հանդիպումների շրջանակում առաջարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր մոտեցումներ: Այցը կկայանա դեկտեմբերի 6-7 Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի նախաշեմին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |